17  09  2019

Ռոբերտ Քոչարյանին բանտ տանելը հիմնական հարցից շեղելու միջոց էր. Պարույր Հայրիկյան

Ռոբերտ Քոչարյանին բանտ տանելը հիմնական հարցից շեղելու միջոց էր. Պարույր Հայրիկյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանից չէր փախել, այնպես որ նրան բանտ տանել, հետո ազատ արձակել, հետո նորից բանտ տանելը հիմնական հարցից շեղելու միջոց էր։ Այս մասին սեպտեմբերի 17-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԻՄ ղեկավար Պարույր Հայրիկյանը։

«Եթե իսկապես հետաքրքրում էր արդարադատությունը, ապա առաջնայինը ոչ թե Ռոբերտ Քոչարյանի բանտում լինել չլինելը պետք է լիներ, այլ պետք է գործը քննվեր։ Սրանով Նիկոլ Փաշինյանը հասավ նրան, որ գործով զբաղվելու փոխարեն զբաղվեցինք տասներորդական հարցով։ Դատարանը կքններ գործը, կպարզեր, որ արդար է, ազատ կարձակեր, կպարզեր, որ մեղավոր չէ կամ հակառակը կպարզեր, որ ուղղակի մասնակցություն ունի «Մարտի մեկի» բացասական իրադարձություններին և կկայացներ դատավճիռ։ Իսկ իրենք արհեստականորեն շեղեցին բուն խնդրից»,- ասաց Հայրիկյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ