16 09 2019

Վանեցյանը սպային պատվին ոչ հարիր հրահանգներ է ստացել Փաշինյանից. քաղաքագետ

Վանեցյանը սպային պատվին ոչ հարիր հրահանգներ է ստացել Փաշինյանից. քաղաքագետ

Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«ԱԱԾ տնօրենը հրաժարական տվեց: Հրաժարականում հստակ ասվում է պատճառների մասին.

«Պետականաշինությունն իր տրամաբանությունն ունի` որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը՝ երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում։ Այն ընդհանուր ոչինչ չունի սպայի արժանապատվության հետ. սպայի ուսադիրն ու զարգացումների նման ընթացքն անհամատեղելի են։ Իմ հրաժարականը թող լինի «կանգ առ»-ի սթափեցնող քայլ, մնացած բոլոր տարբերակներում կհաղթանակի հայրենիքի հանդեպ պարտքը»:

ԱԱԾ-ն և Ոստիկանությունը ինչ-որ առումով «ավանդական» կառույցներ են, որոնք ունեն ներքին չգրված կանոններ և պահելակերպ։ Այդ կառույցում աշխատում են սպաներ, որոնք շատ, թե քիչ, բայց անյուամենայնիվ ունեն «սպայի պատվի» հասկացություն։

Վանեցյանը, ըստ էության, ասում է, որ սպային պատվին ոչ հարիր հրահանգներ է ստացել Փաշինյանից և դա վտանգում են «հայրենիքի հանդեպ պարտքը» և հրապարակին կերպով դրա մասին հայտարարում է։ ԱԱԾ-ի, և Ոստիկանության հաջորդ ղեկավարները, ըստ օրենքի, նույնպես պետք է լինեն սպաներ և նրանք նույնպես կարող են հրաժարվել կատարել ըստ իր խոսքերի տարերային, հախուռն, առաջնայինը՝ երկրորդականից, անցողիկը մնայունից չտարբերող հրահանգները։

Ի՞նչ պետք է անի Փաշինյանը։ Նա ունի մեկ տարբերակ, այդ պաշտոններում նշանակել սպայի պատվով չծանրաբեռնված անձանց և նրան «անսպասելի» կերպով օգնության է հասնում «անկախ» և «ընդդիմադիր» «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը և ներկայացնում օրինագիծ, որով այդ կառույցների ղեկավարներ դառնում են քաղաքական պաշտոններ։

«Լուսավոր Հայաստանը» Փաշինյանի հետ համատեղ կրում է հետագա զարգացումներ պատասխանատվությունը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ