13 09 2019

ԱԱԾ և Ոստիկանության պետ կլինեն միայն Փաշինյանին հաշվետու մարդիկ․ գնահատական

ԱԱԾ և Ոստիկանության պետ կլինեն միայն Փաշինյանին հաշվետու մարդիկ․ գնահատական

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«ԱԺ-ում քննարկվել է մի նախագիծ, որով ԱԱԾ և Ոստիկանապետի պաշտոնները դառնում են քաղաքական։

Ի՞նչ է դա նշանակում։

Դա շատ վատ բան է նշանակում։ Կայացած երկրներում կան կանոններ անսահմանափակ իշխանություն թույլ չտալու համար, ինչպես նաև պետական հաստատությունների կայունությունն ու պրոֆեսոնալիզմը, նաև մասնագիտակա համերաշխությունն ու էթիկայի կանոնները պահպանելու համար։

Ըստ գործող կարգավորումների տվյալ պաշտոնները կարող են զբաղեցնել առնվազն փոխգնդապետի կոչում և համապատասխան աշխատանքային ստաժ ու մի շարք այլ պահանջները բավարարելու դեպքում։

«Հեղափոխությունից» հետո նոր ռեժիմը կաշկանդված էր նշանակումներում։ Հիմա փորձում են այդ պատվարները վերացնել։

Կար մեկ այլ լուծում, այդ կառույցներին տալ նախարարության կարգավիճակ, իսկ նախարները լինեին քաղաքական պաշտոններ, բայց այդ դեպքում նրանք հաշվետու կլինեին ԱԺ-ին։

Փաշինյանը դրան չհամաձայնվեց։ Այսինքն, այս նախագիծը անցնելուց հետո այդ պաշտոններում կլինեն միայն իրեն հաշվետու մարդիկ, ընտրված իր չափանիշներով։

Հեղափոխությունների օրինաչափությունները մեզ հուշում են, որ հնարավոր ռեպրեսիաների թիրախում հիմնականում հայտնվում են ոչ թե հակահեղափոխականները, այլ հենց անհանգիստ հեղափոխականները, իսկ մեր դեպքում նաև բնապահպանները։

Եվ դա առաջարկում է Լուսավոր Հայաստանը։ Հետաքրքիր է ինչի և ում պատվերով է դա անում»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ