13  09  2019

Մարտի 1-ը զուտ քաղաքական պրոցես է.Հրանտ Բագրատյան



«Պուտինը, այո, չի թաքցնում, որ ընկերական հարաբերություններ ունի Քոչարյանի հետ, բայց ախպեր, ինչու՞ եք մարդուն փակել, դատեք, դատական պրոցես սկսեք, տեսեք՝ մեղավոր է, թե չէ: Դուք վերցրել եք մի թեզ, որն իր կարծիքով և շատերի կարծիքով ճիշտ չէ, և մարդուն փակել եք մինչև դատը սկսելը»,- «Հայելու առաջ» հաղորդման ընթացքում հայտարարեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

Բագրատյանը նկատեց, որ այստեղ կա նաև Ռուսաստան-Արևմուտք բախում, Ռուսաստանը պայքարում է նաև արևմտյան ազդեցության ուժեղացման դեմ, իսկ մենք չպետք է թույլ տայինք, որ մեր տարածքում այդպիսի բան տեղի ունենար:

«Մարտի 1-ը զուտ քաղաքական պրոցես է, ես այստեղ քրեական տարր չեմ տեսնում: Դե եթե քաղաքական պրոցես է, ապա Ռուսաստանը կպատասխանի շատ շռնդալից՝ կասի՝ ընկել ես Արևմուտքի խելքի՞ն»,- ասաց Հրանտ Բագրատյանը՝ հավելելով, որ իշխանությունները հաշվարկներ անել չգիտեն և այս ամենի հետևանքները ևս չեն հաշվարկում:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ