12  09  2019

Արարատ Միրզոյանն ու Նիկոլ Փաշինյանը տարբեր կարծիքներ են հայտնում․ Մեդիա պաշտպան

Արարատ Միրզոյանն ու Նիկոլ Փաշինյանը տարբեր կարծիքներ են հայտնում․ Մեդիա պաշտպան

2019թ-ի սեպտեմբերի 1-ից 10-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։  Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում հայտարագրվել է 203 հոդված, որոնցից 15-ը եղել է բացասական, 1-ը՝ դրական, իսկ 187-ը՝ չեզոք։

ԱԺ Նախագահի գործունեությունն այս տասնօրյակում ևս բացասական է գնահատվել։ «Քաղաքացիական գիտակցություն» հ/կ նախագահ Նարեկ Սամսոնյանը դժգոհել է ԱԺ աշխատանքներից։ Ըստ նրա՝ ԱԺ-ում կիսատաբատով կամ բոթասներով չի կարելի աշխատել՝ նկատի ունենալով ԱԺ աշխատակիցներից մեկի աշխատանքի հաճախելու ոճը։ Նա գտնում է, որ այս ամենը Արարատ Միրզոյանի թողտվության արդյունքն է։

Լրատվականները նշում են, որ ԱԺ պատգամավոր, ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանն անուղղակի, բայց միացել է Արսեն Թորոսյանի շուրջ ստեղծված սկանդալին, ընդ որում՝ դեմ լինելով հենց Արսեն Թորոսյանին։ Լրատվականները նշում են, որ Նարեկ Զեյնալյանն «Իմ Քայլը» դաշինքում Արարատ Միրզոյանի ամենավստահելի մարդկանցից մեկն է և ԱԺ նախագահի երեխաների կնքահայրն է։

Նշվում է նաև, որ Արարատ Միրզոյանը և Նիկոլ Փաշինյանը միջազգային լրատվականներին հարցազրույց են տալիս և նույն հարցի շուրջ տարբեր կարծիքներ են հայտնում։ Օրինակ՝ վարչապետը օտարերկրյա պարբերականին հարցազրույց է տալիս, նշում է, որ Արցախի իշխանությունների հետ, տարբեր հարցերում տարբեր մոտեցումներ ունի, դժվարություններ կան, իսկ Արարատ Միրզոյանը օտարերկրյա լրատվականների հետ զրույցում մեղադրում է այն անձանց, որոնք հարցականի տակ են դնում Արցախի ու Հայաստանի իշխանությունների միասնականությունը։

«Սասնա Ծռեր» կուսակցությունը գտնում է, որ սեպտեմբերի 2-ը՝ Արցախի անկախության օրը, կեղծ օրակարգ է։ Նրանց հրապարակման մեջ նշվում է, որ Արարատ Միրզոյանը մասնակցում է «կեղծ անկախությանը նվիրված միջոցառումներին»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ