12  09  2019

Քոչարյանի դեմ գործընթացն անձնավորված է. Լարիսա Ալավերդյան․ Tert.am

Քոչարյանի դեմ գործընթացն անձնավորված է. Լարիսա Ալավերդյան․ Tert.am

Tert.am-ը գրում է․ «Հետաքրքիր կամ անսպասելի քաղաքական զարգացումներ դեռ չկան ՀՀ-ում: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:

-ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շուրջ ի՞ նչ զարգացումներ սպասել, արդյո՞ք Ռուսաստանին դա այդքան հետաքրքրում է, թե՞ մենք ենք այդ հարցն այդպես տեսնում կամ ուզում տեսնել:

-Ես կարծում եմ, որ այս գործընթացները կարող են ի վերջո կոփել մեր իրավական համակարգը: Քոչարյանի գործով ունենք հմուտ և վերին աստիճանի ունակ ու փորձառու պաշտպանական խումբ, մյուս կողմից` գիտակ գլխավոր դատախազ: Այսինքն` բոլորն օգտագործելու են իրավունքն իրենց ճշմարտությունն ապացուցելու համար:

Ինչ վերաբերում ՍԴ-ի որոշմանը, ապա որքան էլ ասել, որ Սահմանադրական դատարանը վստահություն չի ներշնչում, բայց միթե այն 20 հոգի հրողներն են արտահայտում մեր հասարակության կարծիքը: Պետք չի ոտքի տակ տալ ՀՀ կայացած ինստիտուտներից մեկը, որն իր վերջին որոշումով ապացուցեց, որ չի ընկնելու և հանդես գալու քաղաքական ճնշման ներքո: Մեծ ցավով եմ ասում, որ Քոչարյանի դեմ գործընթացը քաղաքական է, բայց կա նաև ավելի վատ բնութագիր` այն անձնավորված է: Եթե քաղաքականը մեծ խմբերի շահ է արտահայտում, ապա անձնավորվածը միշտ ընկալվում է ավելի ցածր մակարդակի վրա եղող գործոն: Սա ակներև է, և ոչ միայն գործող վարչապետի կողմից է դրսևորվում, այլ նաև անձանց, որոնք եղել են գործը քաղաքականացնելու ճանապարհին»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ