11  09  2019

Թազա պլաններ ունե՞ք մեր երկիրը քանդելու․ Արա Վարդանյանը՝ ՀԱԿ-ին

Թազա պլաններ ունե՞ք մեր երկիրը քանդելու․ Արա Վարդանյանը՝ ՀԱԿ-ին

Համահայկական հիմադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը գրում է․

«ՀԱԿ-ի անդամները և համակիրները կոչ են անում ամսի 12-ին հավաքվել դատարանի մոտ, այն ժամանակ երբ քննվելու է Նախագահ Քոչարյանի գործը։

Հարց է ծագում, հավաքվեք որ ի՞նչ անեք։ Ախր դուք ձերը տարիներ առաջ արդեն արել էք՝ քանդել եք Հայաստանի տնտեսությունը, թալանել եք արդյունաբերությունը, քաղաքական սպանությունների ռեկորդ եք սահմանել, օլիգարխիան եք ստեղծել, Նաիրիտն եք փակել, ատոմակայանն եք փակել, իշխանությունը զավթելու փորձ եք արել, Արցախը հանձնելու փորձ եք արել և այսպես շարունակ։

Լավ հիմա ինչ եք ուզու՞մ։ Ուզում եք համոզվել, որ այն մարդը, որ ձեր դեմն առավ անպայման կալանավորված մնա՞։ Թազա պլաններ ունե՞ք մեր երկիրը քանդելու։ Չեմ սիրում ուրիշների բառերը օգտագործել, բայց ստիպված եմ. ՀԱՆԳԻՍՏ ՎԵՐԸՆԿԵՔ ՏԵՂՆԵՐԴ»

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ