11 09 2019

Հիմա դուք պատկերացնո՞ւմ եք, թե ՌԴ-ն ինչքան մեղմ վարվեց մեր նկատմամբ․ Քաղաքագետ

Հիմա դուք պատկերացնո՞ւմ եք, թե ՌԴ-ն ինչքան մեղմ վարվեց մեր նկատմամբ․ Քաղաքագետ

ՀՀ արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը սեպտեմբերի 11-ին խորհրդարանում հայտարարեց, թե ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից Յուրի Խաչատուրովի հետկանչից կազմակերպությունը դրանից շահեց, որովհետեւ բոլորը հասկացան, որ կա օրենսդրական բաց։

Yerevan Today-ի հետ զրույցում քաղաքագետ Գագիկ Համբարյանն այս հայտարարության վերաբերյալ ասաց․ «Զարմացած եմ, որ մեր իշխանությունները սեփական անհեռատես քաղաքականության արդյունքում գրանցված պարտությունը փորձում են ներկայացնել որպես հաղթանակ: Նախ ամենառաջինը՝ այդ բացերի մասին մեր իշխանությունները պետք է նախօրոք ուսումնասիրեին և վաղօրոք իմանային, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ Խաչատուրովի հետկանչը:

Երկրորդ՝ Ես ուղղակի զարմացած եմ, որ շարունակում են առաջ տանել այն թեզը, որ Հայաստանը, միևնույն է, թույլ չտվեց, որ այլ երկրի ներկայացուցիչ դառնա ՀԱՊԿ գլխավոր քարտուղար։ Բայց նաև ՀՀ ներկայացուցիչը չդարձավ։ Փաստը նրանում է, որ հետ կանչելով իր ներկայացուցչին, ՀՀ-ն չկարաողացավ փոխարինող գտնել, որովհետև ՀԱՊԿ շատ անդամ երկրներ դեմ դուրս եկան այդ ամեն ինչին: Ես ավելին ասեմ, այդ ամենի հետևում կանգնած էր Ռուսաստանը, որն իր ներկայացուցչին նշանակեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ԺՊ և հաշիվը 1։1 գրանցեց՝ ոչ հօգուտ ՀՀ-ի, ոչ էլ Բելառուսի։ Բայց պարզ է, որ մենք պարտվեցինք, որովհետև այն ժամանակահատավածը, որ մենք պետք է ղեկավարեինք, փաստացի չղեկավարեցինք: Սրանով պարոն Պուտինը հասկացրեց ՀՀ գործող իշխանություններին, որ ներքաղաքական ինտրիգներից դուրս գալով՝ ՀՀ-ն իրավունք իրավունք չունի միջազգային կառույցը ներքաշել իրենց խաղերի մեջ և վնասել այդ կազմակերպության վարկանիշը:

Հիմնա դուք պատկերացնո՞ւմ եք, եթե ՆԱՏՕ-ում նման մի բան լինի: Հիմա դուք պատկերացնո՞ւմ եք, թե ՌԴ-ն ինչքան մեղմ վարվեց մեր նկատմամբ, քանի որ Նիկոլ Փաշինյանն իր նեղ անձնական շահերից ելնելով, առանց ՌԴ-ին կամ անդամ երկրներին տեղեկացնելու, իր ներկայացուցչին հետ կանչեց: 2020 թվականից ՀԱՊԿ գլխավոր քարտուղար կդառնա Բելառուսի ներկայացուցիչը, և ՀՀ-ն որևէ հնարավորություն չունի արգելափակելու։ Իսկ եթե ՎԵՏՕ դնի, ապա ուղղակիորեն կվնասի հայ-բելառուսական հարաբերությունները, որոնք հեղափոխությունից հետո առանց այդ էլ փայլուն չեն: Ընդհանրապես, խորհուրդ կտամ գործող իշխանություններին որևէ քայլ անելուց առաջ չշփոթեն, որ իրենց դիմաց հետհեղափոխղական էյֆորիայից դեռ դուրս չեկած մարդիկ են և ավելի զգույշ լինեին իրենց քայլերի մեջ: Խաչատուրովի հետ կապվածում միակ մեղավորը գործող իշխանություններն են»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ