11  09  2019

Ամուլսարի խնդիրը կարելի է լուծել վստահության հանրաքվեի միջոցով. պատգամավոր



«Առաջին հերթին կառավարությունը, նաև մենք՝ պատգամավորներս, պետք է վստահեցնենք ջերմուկցիներին, որ ոչ մի սարսափելի բան տեղի չի ունենա, և այս ամիսների ընթացքում իրականացված քննարկումների արդյունքում, մասնավորապես՝ մեր բնապահպանների կատարած աշխատանքի շնորհիվ, նշաձողը շատ բարձրացված է, և այդ նշաձողի մի թեթև իսկ շեղման դեպքում մենք հնարավորություն կունենանք կասեցնել հանքի շահագործումը»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով Ամուլսարի խնդրին։

Աղազարյանի կարծիքով եթե ջերմուկցիներին կամ հասարակության լայն շրջանակներին մեր բացատրությունները լինեն անընդունելի, ապա կա շատ հասարակ լուծում՝ կարելի է նախաձեռնել անվստահություն իշխանությունների նկատմամբ և անցկացնել հանրաքվե իշխանությունների նկատմամբ վստահության կամ անվստահության, և, ըստ այդմ, անել հաջորդ քայլերը:

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ