11 09 2019

Ռոբերտ Քոչարյանի դատավարությունն ուղղորդված է․ Իշխան Սաղաթելյան․ factor.am

Ռոբերտ Քոչարյանի դատավարությունն ուղղորդված է․ Իշխան Սաղաթելյան․ factor.am

«Դժբախտաբար, մեր երկրում այսօր կա մի երևույթ, այսօր բոլորն իրենց վերապահում են դատախազի կամ դատավորի դեր՝ սկսած ԱԺ պատգամավորից, վերջացրած իր խոհանոցում տոլմա փաթաթող տնային տնտեսուհուց։ Ես ինձ իրավունք չեմ վերապահում ասելու՝ Քոչարյանը մեղավոր է կամ անմեղ։ ՍԴ-ի հետ կապված, բավականին մասնագիտական հարթության մեջ են քննարկումները։ Ես կարող եմ քաղաքական գնահատական տալ, ըստ որի՝ Ռոբերտ Քոչարյանի դատավարությունն ուղղորդված է։ Եվ իրավապահ ու դատական համակարգն իշխանությունների կողմից ենթարկվում է ճնշման: Եվ դա իրականություն է՝ սկսած հայտնի զանգից մինչև դատավորի հետապնդումը: Այս իմաստով մենք մեր մտահոգությունը հայտնել ենք մեկ տարի առաջ։ Սա Հայաստանի արդարադատության ու ժողովրդավարության համար էական նշանակություն ունի։ Եթե վաղն այսօրվա իշխանությունների նկատմամբ մեկ այլ իշխանություն վարվի այնպես, ինչպես վարվում են Ռոբերտ Քոչարյանի հետ, մենք կրկին բարձրաձայնելու ենք։ Ձեր հաջորդ հարցը կանխելու համար ասեմ, որ սա չի նշանակում, որ մենք վաղը Ռոբերտ Քոչարյանի հետ դաշինք ենք կազմելու, բևեռ ենք ձևավորելու։ Սա հատուկ ասում եմ տարբեր շրջանակների մկկոցները կանխելու համար։ Բայց մենք գտնում ենք, որ, այո՛, Ռոբերտ Քոչարյանի դատավարությունը գնում է ուղղորդված»,- factor.am-ի հետ զրույցում ասել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ ներկայացնելով Ռոբերտ Քոչարյանի քրեական հետապնդման վերաբերյալ Դաշնակցության տեսակետը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ