10  09  2019

Թրամփն անհամաձայնությունների պատճառով աշխատանքից ազատել է Բոլթոնին

Թրամփն անհամաձայնությունների պատճառով աշխատանքից ազատել է Բոլթոնին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  թվիթերյան էջում հայտնել է, որ աշխատանքից ազատել է ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնին, գրում է BBC-ն։

«Բոլթոնին տեղեկացրել եմ, որ իր ծառայությունների կարիքը Սպիտակ տունն այլևս չունի: Ես և վարչակազմի այլ աշխատակիցներ կտրականապես համաձայն չենք նրա առաջարկներից շատերի հետ։ Ուստի , խնդրել եմ Ջոնին հրաժարական տալ, ինչը նա արել է: Ազգային անվտանգության հարցերով նոր խորհրդականին կնշանակեմ հաջորդ շաբաթ»,- նշել է ԱՄՆ նախագահը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ