09  09  2019

Ովքե՞ր են Արցախում քաղաքապետ ընտրվել

Ովքե՞ր են Արցախում քաղաքապետ ընտրվել

Հրապարակվել են Արցախում ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները։

Ասկերանի քաղաքապետ է վերընտրվել անկուսակցական Սամվել Աղաջանյանը՝ 469 ձայնով:

Մարտակերտի քաղաքապետի պաշտոնում վերընտրվել է Միշա Գյուրջյանը՝945 ձայնով։

Հադրութի քաղաքապետ է ընտրվել «Արցախէներգո» ՓԲԸ Դիզակ մասնաճյուղ ԱՏ ճարտարագետ Վահան Սավադյանը՝ 676 ձայնով: 

Մարտունի քաղաքի ղեկավար է ընտրվել «Գոռ Սարգսյան» ՍՊԸ-ի տնօրեն Հայկ Սարգսյանը՝ ստանալով 1292 ձայն։

Քարվաճառ համայնքի ղեկավար է վերընտրվել Սերգեյ Չիլիգնարյանը՝ ստանալով 210 ձայն: 

Շուշիի քաղաքապետ է ընտրվել Շուի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արծվիկ Սարգսյանը՝ ստանալով 879 ձայն։

Բերձորի քաղաքապետ է ընտրվել համայնքապետի տեղակալ Նարեկ Ալեքսանյանը (Ազատ Հայրենիք կուսակցությունից)՝ 306 ձայնով։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ