08  09  2019

Արցախում ընտրություններին մասնակցել է 67 326 ընտրող

Արցախում ընտրություններին մասնակցել է 67 326 ընտրող

Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաղորդել է, որ տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն` ժամը 20.00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 67326 ընտրող:

Նշենք, որ տարածքային ընտրական հանձնաժողովն ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների արձանագրությունների հիման վրա քվեարկության ավարտից հետո՝ ոչ ուշ, քան 18 ժամվա ընթացքում ամփոփում է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները եւ արձանագրությամբ վավերացնում դրանք:

Հիշեցնենք, որ  Արցախում կայացել են ՏԻՄ ընտրություններ։

Արցախի 228 համայնքում և մայրաքաղաք Ստեփանակերտում առաջադրել են 415 թեկնածուներ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ