08 09 2019

Արցախում ՏԻՄ ընտրություններ են

Արցախում ՏԻՄ ընտրություններ են

Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 8:00-ին, Արցախում մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները: Ընտրատեղամասերը կփակվեն ժամը 20:00-ին:

 Արցախի 228 համայնքում և մայրաքաղաք Ստեփանակերտում առաջադրել են 415 թեկնածուներ։

Ստեփանակերտը քաղաքապետի 5 թեկնածու ունի՝ ինքնառաջադրված Դավիթ Սարգսյան, Արմեն Հակոբյան, Գրիգորի Սահակյան, Արեգ Ավագյան և «Ինքնություն և միասնություն» կուսակցության կողմից առաջադրված Արայիկ Ավանեսյան:

Դավիթ Սարգսյանը գործարար է, «Քոնսալթ ֆինանս գրուպ» ՍՊ ընկերության տնօրենը եւ Արցախի Քիք-բոքսինգի ֆեդերացիայի նախագահը, Արմեն Հակոբյանը Ստեփանակերտի փոխքաղաքապետն է, Գրիգորի Սահակյանը «Հայկազովի» նախկին հրամանատարն է, 27 տարվա դաշտային հրամանատար, Արեգ Ավագյանը «Արցախգազ» ՓԲԸ Գազատրանսպորտային համակարգի շահագործման ծառայության պետն է, Արայիկ Ավանեսյանը «Ինքնություն և միասնություն» կուսակցության համահիմնադիրներից է։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ