07  09  2019

Չեք գտնի նորագույն շրջանում մի հատված, որտեղ հաջողել ենք առանց Քոչարյան․ կարծիք

Չեք գտնի նորագույն շրջանում մի հատված, որտեղ հաջողել ենք առանց Քոչարյան․ կարծիք

Փաստաբան Վահե Եփրիկյանը գրում է․

«Չէ բայց զգացե՞լ եք՝ պետականությու՞ն ա պետք կառուցել, Քոչարյանն ա, պատերազմի ամենածանր շրջանում պետական պաշտպանության կոմիտեն ա պե՞տք ղեկավարել, Քոչարյանն ա, Հաղթանակող Նախագահ ա պե՞տք, Քոչարյանն ա, տնտեսություն ա պետք զարգացնե՞լ, Քոչարյանն ա, գլխատված օրենսդիր իշխանության ֆոնին թալանված ու ծախված երկիրն ա պե՞տք վերակառուցել, Քոչարյանն ա, պետական ֊ ազգային գաղափարը դոմինատիվ դարձնե՞լ ա պետք, համաշախարհային ամենաբարձր ամբիոններից պետական շահն ա պե՞տք առաջ մղել, Քոչարյանն ա, բախտախնդիր պատեհապաշտների ձեռքից պետությունն ա փրկել պե՞տք, Քոչարյանն ա, Ֆեմիդային բռնաբարությունից փրկել ա պե՞տք, իրավունքն ու օրենքը ստրկացվելուց ազատել ա պե՞տք, էլի Քոչարյանն ա, նույնիսկ սեփական ազատության հաշվին. մի խոսքով՝ ազատության մեջ, թե ապօրինի անազության՝ Քոչարյանը Քոչարյան ա, ու էս ամենը, քավ լիցի՝ անհատի պաշտամունք չէ, բնականաբար, եղել են բազմաթիվ այլ պետական մեծավաստակ գործիչներ, բայց չեք կարող գտնել Հայոց Պետականության նորագույն շրջանում մի հատված, որտեղ վերելք ենք ապրել, հաջողել ենք առանց Քոչարյան, իսկ երբ փորձել ենք դավել իր գաղափարներին, հրաժարվել դրանցից, գնալ այլ ուղղով, պարտվել ենք անմիջապես։

Նախագահ Քոչարյանը կալանված է ապօրինի՝ սա արդեն առավել քան փաստ եմ ասում, և ուրեմն ազատությու՛ն ու հաղթանա՛կ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ