06 09 2019

Նիկոլը փաստեց, որ տեռորիզմը խրախուսում է․ Նարեկ Մանթաշյան

Նիկոլը փաստեց, որ տեռորիզմը խրախուսում է․ Նարեկ Մանթաշյան

Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Նիկոլն ու ծռերը

Նիկոլը իշխանության գալու առաջին օրից գոռում գոչում է, որ նոր Հայաստանում տեղ չունի բռնությունը, նոր Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները աննախադեպ բարձր մակարդակի են։

Իշխանության շուրջ օղակը սեղմված է և Նիկոլը, այլևս չունենալով ժողովրդի լայն աջակցությունը, գնաց մի քայլի՝ հանդիպեց Հայաստանում գործունեություն ծավալող ահաբեկչական խմբի ղեկավարներին, ովքեր առաջին հակառուսականներն են, այպիսով ջախջախելով իր իսկ հռչակած ուղենիշները, նա այդ հանդիպմամբ փաստեց, որ տեռորիզմը խրախուսում է, նաև ցուցադրեց, որ հակառուսական քարոզիչները իր համար ընդունելի են։

Այսինքն Նիկոլի վիճակն այնքան սարսափելի է, որ քաղաքական կոնսուլտացիաներ է իրականացնում, 1% քվե ունեցող, հակառուսական տեռորիստական կազմակերպության հետ, դրա տողատակերին և պայմանավորվածություններին, և նիկոլի շահին կանդրադառնամ առաջիկայում, իսկ այս պահին ֆիկսենք, որ Նիկոլի հույսը փրփրուրից կախվելն է։»

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ