06  09  2019

ԱԳ նախարարը՝ բանակցությունների և Ադրբեջանում հայտնված հայ զինծառայողի մասին



«Ղարաբաղյան կարգավորման հարցում եթե բանակցությունների սեղանին որևէ փաստաթուղթ այս պահին չկա, դա չի նշանակում, որ բանակցություններ չկան»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։

ԱԳ նախարարը նշեց, որ Ղարաբաղյան կարգավորման հարցը երկար պատմություն ունի.

«Դրա համար էլ մենք մեծ նշանակություն ենք տալիս հարցի լուծման շրջանակում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ներգրավմանը։ Մեր գերակա խնդիրն այս ընթացքում ձևավորված պարամետրերին  անդրադառնալն է»,-ասաց Մնացականյանը։

Նախարարը նաև անդրադարձավ օգոստոսի 12-ին՝ ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասից մարտական դիրքը լքած զինծառայող, Արայիկ Ղազարյանին և նրան վերադարձնելու ուղղությամբ ԱԳՆ կատարած քայլերին:

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ