06  09  2019

Դրամա չկա, բայց տարաձայնությունները բնական են. Զոհրաբ Մնացականյան



«Կարիք չկա դրամատիզացնելու ամբողջ հարցը, քանի որ տարաձայնություններ ունենալը բնական բան է, տարաձայնություններ ունեն բոլորը: երբ կա շփում, մարդկային հարաբերություններից մինչև միջպետական հարաբերություններ, կարող են լինել տարաձայնություններ»,- ՀՀ ԱԳՆ-ում հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով հարցին, թե ի՞նչ հնարավոր անհամաձայնությունների մասին կարող է խոսք գնալ ՀՀ-ի և Արցախի գործող իշխանությունների միջև:

ԱԳ նախարարի խոսքով տարաձայնություններ կարող են լինել յուրաքանչյուր ուղղությամբ. «Դրանք մեկնաբանել որպես ճգնաժամ և կոնֆլիկտ, դա այն է, որ դրամա ստեղծեն այդ հարաբերություններում»:

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ