05 09 2019

Փաշինյան-Սորոսի ծռեր հանդիպման օրակարգն Ամուլսարի պայքարը վաճառելն է․ կարծիք

Փաշինյան-Սորոսի ծռեր հանդիպման օրակարգն Ամուլսարի պայքարը վաճառելն է․ կարծիք

«ՎԵՏՕ» շարժման նախաձեռնող Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Ջերմուկի եւ հարակից համայնքների սիրելի բնակիչներ, ինչպես եւ զգուշացրել էինք՝ սորոսականները եւ Սորոսի ծռերը, բնապահպան ձեւանալով, փորձում էին իրենց վրա վերցնել Ամուլսարի խնդրի բարձրաձայնումը՝ իրականում, Ամուլսարի խնդրի փոխարեն, իրենց մարդասպան ընկերների ազատության բանակցությունները սկսելու նպատակով:

Այս պահին ընթացող հանդիպումն ունի միայն մեկ օրակարգ` վաճառել ձեր պայքարը եւ դրա դիմաց պոկել հնարավորինս շատ դիվիդենտներ:

Նիկոլ Փաշինյանը Սորոսի ծռերի պարագլուխների հետ հենց հիմա պայմանավորվում է Ձեր պայքարն ուրիշ ուղղությամբ տանելու եւ մարելու շուրջ:

Եղե՛ք զգոն, այս թեմայով կլինի հայտարարություն:

Հ.Գ. Ջերմուկցի բոլոր ընկերներիս կխնդրեմ կիսվել այս գրառումով, որպեսզի Ջերմուկը եւ հարակից համայնքները լավ իմանան, թե ինչ է կատարվում իրենց մեջքի հետեւում»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ