05 09 2019

Չի բացառվում՝ գնան տեսնեն Հրայր Թովմասյանը մանկապարտեզի տարիքում ի՞նչ է արել. Արամ Հարությունյան



«Սահմանադրական դատարանի նման որոշումը տրամաբանական էր: Այս դատավարությունն այսպես ասած յամեռի դեր էր կատարում, երևաց այս իշխանությունների ոչ ադեկվատ լինելը և ժողովրդական արժեքների, իրավունքի գերակայության և արդար դատաքննության հետ ոչ մի կապ չունենալը: Եվ այս որոշմամբ փաստվեց, որ Ռոբերտ Քոչարյանն ապօրինի է գտնվում կալանքի տակ»,- Yerevan.Today-ի տաղավարում նման տեսակետ հայտնեց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը՝ անդրադառնալով ՍԴ-ի կողմից երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումների պատասխանին:

Անդրադառնալով իշխանության ներկայացուցիչների այն դիտարկումներին, որով կասկածի տակ էր դրվել ՍԴ-ի լեգիտիմությունն ու դրա որոշումները, Արամ Հարությունյանը նկատեց.« ՍԴ-ի որոշումը լակմուսի թղթի, յամեռի դեր կատարեց, մենք տեսանք, թե ով ինչ արժեք է կրում: ՍԴ որոշմանը արժեքի ու կարևորության մասին վկայում է հենց իշխանության հիստերիան և խայտառակ հակամասնագիտական և հակապետական արտահայտությունները: Ինչպես նաև նշենք, որ մենք երևի թե արդեն հաշիվը կորցրել ենք, թե Նիկոլ Փաշինյանը քանի անգամ է տապալել սահմանադրական կարգը կամ կատարել հակասահմանադրական քայլեր»:

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ