02 09 2019

Պարոն Փաշինյան,Խորհրդային Ադրբեջանից Լեռնային Ղարաբաղը անկախացել է դեռ 1988թ-ին. Շարմազանով

Պարոն Փաշինյան,Խորհրդային Ադրբեջանից Լեռնային Ղարաբաղը անկախացել է դեռ 1988թ-ին. Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովըն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ամոթ է, երբ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը տեղյակ չէ իր ժողովրդի պատմությանը,ավելին` աղավաղում է այն:

Պարոն Փաշինյան,Խորհրդային Ադրբեջանից Լեռնային Ղարաբաղը անկախացել է դեռ 1988թ-ին:

1988թ. Փետրվարի 20-ին ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների մարզային խորհրդի նստաշրջանում ընդունվում է որոշում` «ԼՂԻՄ-ը Ադրբեջանի կազմից հանելու և Հայաստանի կազմի մեջ մտցնելու հարցով ադրբեջանական ԽՍՀ և հայկական ԽՍՀ Գերագույն Խորհուրդների առջև միջնորդելու մասին»:

Իսկ 1988թ. հուլիսի 12-ին ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների մարզային խորհրդի նիստը որոշեց դուրս գալ Ադրբեջանի ԽՍՀ-ի կազմից և Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը հռչակել Արցախի հայկական ինքնավար հանրապետություն:

Ի գիտություն Փաշինյանի ` նշեմ, որ Արցախի դուրս գալը Խորհրդային Ադրբեջանից տեղի է ունեցել ոչ թե 1991թ. սեպտեմբերի 2-ին ,այլ` 1988թ-ին:

Հապճեպ ստատուսներ գրելու փոխարեն ` պետության վարչապետին չէր խանգարի սովորել սեփական ժողովրդի պատմությունը:

Իսկ այսօր `1991թ. սեպտեմբերի 2-ին , Արցախի անկախության հռչակագրի ընդունման օրն է , որի տրամաբանական ավարտը հանդիսացավ 1991թ. դեկտեմբերի 10-ի հանրաքվեն,որով Արցախւ անկախացավ Խորհրդային Միությունից (ԽՍՀՄ)» :

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ