02 09 2019

Վրաստանի վարչապետը հրաժարական է տվել

Վրաստանի վարչապետը հրաժարական է տվել

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հայտնել է հրաժարական տալու մասին: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը: Բախտաձեի հրաժարականով կառավարությունը վայր է դնում լիազորությունները: Օրենքի համաձայն՝ նախարարները կշարունակեն կատարել իրենց պարտականությունները մինչ կառավարության նոր կազմի հաստատումը:

«Ես որոշել եմ հրաժարական տալ, քանի որ գտնում եմ, որ կատարել եմ իմ առաքելությունն այս փուլում», - գրել է Բախտաձեն իր ֆեյսբուքյան էջում:

Վարչապետի թեկնածու կարող է առաջարկել այն կուսակցությունը, որն ամենաշատ ձայնն է հավաքել խորհրդարանական ընտրությունների ժամանակ, այսինքն՝ «Վրացական երազանք»-ը:

Մամուկա Բախտաձեն նաև նշել է, որ առաջիկա ժամերին հանդես կգա մամուլի ասուլիսով և կխոսի իր հրաժարականի պատճառների մասին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ