02  09  2019

Վարչապետի ֆեյսբուքյան էջն աննախադեպ անկում է գրանցել

Վարչապետի ֆեյսբուքյան էջն աննախադեպ անկում է գրանցել

«Մեդիա պաշտպանը» հայտնում է․

«Մեդիա պաշտպան»-ի փորձագետները ուսումնասիրել էին ՀՀ վարաչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջը՝ ներկայացնելով փաստեր առ այն, որ Փաշինյանի ֆեյսբուքյան էջի նկատմամբ հասարակության հետաքրքրությունն աննախադեպ անկում է գրանցել:

Մասնավորապես, վարչապետի ֆեյսբուքյան հրապարակումների հավանումների, դիտումների և տարածումների ցուցանիշը նվազել է ավելի քան 90 %-ով:

«Մեդիա պաշտպան»-ի փորձագետները նաև անուղղակի ձևով հորդորել էին Նիկոլ Փաշինյանին նվազեցնել անիմաստ, աննպատակ ֆեյսբուքյան ակտիվությունը, քանի որ հրապարակումների քանակն ուղիղ ազդեցություն ունի հրապարակման դիտողականության վրա:

Քիչ առաջ ՀՀ վարչապետն անուղղակի ձևով արձագանքելով «Մեդիա պաշտպանի» փորձագետների երեկվա անդրադարձին՝ հրապարակել է «Ոչ մի մուկ ու ոչ մի ձուկ չի պլստալու. մի փոքր ժամանակագրություն» վերտառությամբ մի տեսանյութ, որը քարոզչական բնույթի անորակ արտադրանք է, սակայն իր արտաքին տեսքով գրավիչ է ֆեյսբուքյան լսարանի համար:

Նիկոլ Փաշինյանի այս գրառումը մեր ուշադրությանն արժանացավ մեկնաբանություններում կեղծ օգտատերերի ընդգված ակտիվության պատճառով: Այդպիսիք, որպես կանոն, աչքի են ընկնում ոչ վերբալ արտահայտչամիջոցների (սմայլիկներ, դրոշներ, փուչիկներ) գործածությամբ:

 Փաշինյանն, ըստ էության, հրահանգել է մոբիլիզացնել իր ենթակայության տակ գտնվող ֆեյքային ողջ բազան՝ փորձելով հերքել մեր կողմից երեկ ներկայացրած փաստերը:

Արդյունքում 1 ժամվա ընթացքում Նիկոլ Փաշինյանի հրապարակումը ստացել է 2100 հավանում, 293 մեկնաբանություն և 270 տարածում: Անզեն աչքով էլ տեսանելի է, որ անգամ իշխանական ֆեյքերի մոբիլիզացիայի պարագայում, Նիկոլ Փաշինյանի էջում հնարավոր է լինում ապահովել նախկին ակտիվության հազիվ 10 տոկոսը:

Ի դեպ, նկատենք, որ Փաշինյանի՝ հիշատակված գրառման մեկնաբանություններին ուսումասիրության ընթացքում նկատեցինք նաև բովանդակային կոնտենտ արտադրող կեղծ օգատերերի: Անընդունելի համարելով այն փաստը, որ միտք արտադրելու ունակ մարդիկ զբաղված են կեղծ օգտատիրոջ անվան տակ իշխանությանը ծառայություններ մատացելով, «Մեդիա պաշտպան»-ը բոլոր այդ մարդկանց սիրով հրավիրում է համագործակցության՝ իրենց մտավոր ունակություններն առավել արդյունավետ ու ազնիվ նպատակաների ծառայության համար:

Մենք պարբերաբար կազմակերպում ենք մեդիագրագիտության բարձրացմանն ուղղված դասընթացներ, քննարկումներ և կոնֆերանսեր, որոնց մասնակցելու ենք հրավիրում բոլոր ցանկացողներին, այդ թվում՝ վերոնշյալ խմբերին:

Մանրամասներին ծանոթանալու համար կարող եք անձնական նամակ գրել «Մեդիա պաշտպան» նախաձեռնության ֆեյսբուքյան էջին: Անձնական տվյալների գաղտնիությունը երաշխավորում ենք»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ