29 08 2019

Բակո Սահակյանը խորհրդակցություն է անցկացրել

Բակո Սահակյանը խորհրդակցություն է անցկացրել

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 29-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել Մարտունու շրջանում մի շարք սոցիալ-տնտեսական ծրագրերի իրականացման ընթացքի վերաբերյալ: Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Երկրի ղեկավարը կարևորել է բոլոր ծրագրերի պատշաճ և ժամանակին իրականացումը՝ համապատասխան հանձնարարականներ տալով շահագրգիռ մարմինների ղեկավարներին:

Խորհրդակցությանը մանակցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ