25 08 2019

Վարչապետին մոտենալ ցանկացող կնոջը հեռացրին

Վարչապետին մոտենալ ցանկացող կնոջը հեռացրին

 

Վարչապետը Գյումրիի օրվա առթիվ ժամանել է Գյումրի։

Մի շարք քաղաքացիներ իրենց բողոքներով ցանկանում էին մոտենալ վարչապետին, սակայն ոստիկանության աշխատակիցները հեռացնում էին նրանց։

Երբ գյումրեցի տարեց կինը ցանկացավ մոտեցնալ վարչապետին, ոստիկանը թևից բռնած  հեռացրեց նրան։

Կինը դիմադրում էր և բացականչում՝ «5 տարի տղես Ղարաբաղ կռվավ, ինվալիդ դառավ, հիմա աշխատանք չունի»։

Երբ վարչապետը Սուրբ Նշան եկեղեցում էր, նրա թիկնապահները դրսից եկեղեցու դուռը շրջափակել էին՝ ներս չթողնելով որևէ մեկի՝ ոչ լրագրողներին, ոչ քաղաքացիներին։

Նիկոլ Փաշինյանն այցելեց նաև Սերգեյ Մերկուրովի տուն-թանգարան և Ժողովրդական ճարտարապետության եւ քաղաքային կենցաղի թանգարան: Թանգարանների մուտքերը ևս փակվեցին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ