22 08 2019

Սերժ Սարգսյանին կալանավորելու քաղաքական որոշում չկա․Փամբուխչյան.24news.am



«Հանրապետականների օրոք էր լինում քաղաքական որոշումներ, երբ որոշում էին և մարդկանց կալանավորում էին, անկախ նրանից՝ քրեական գործում կային բավարար հիմքեր կալանքի համար, թե՝ ոչ: Մեր իշխանության օրոք չի եղել և չեն լինի նման որոշումներ:  Հանրապետականները մի կողմից ապահովագրում են իրենց, որ այ տեսեք , մենք գիտեինք, որ այսպես է լինելու, իսկ եթե չլինի,  կասեն՝ այ տեսեք, որ մենք ասեցինք, իրենք նախապես  քաղաքական որոշումը փոխեցին, բայց երկու դեպքում էլ նրանց սխալվում են, քանի որ նման որոշում չկա»,-այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել էր «Իմ քայլի» պատգամավոր Արմեն Փամբուխչյանը՝ նկատելով, որ ՀՀԿ-ն «ստրախովկա» է անում, տալով այնպիսի մարդու անուն, ում նկատմամբ հետագայում չեն բացառվում որոշակի քրեական հարցերը:

Անդրադառնալով Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ հարցին, պատգամավորը նկատեց.«Ամուլսարի շահագործման որոշումը ծանր է, որը պետությունը պետք է կայացնի, ու այն հնարավոր է չի բխում որոշ ուղղվածության մարդկանց շահերից։ Ես առհասարակ չեմ ողջունում հանքերի գոյությունը, բայց համաձայն եմ եղել քաղաքական որոշման հետ, որ եթե այն չի վնասելու Ջերմուկի ջրերին և Սևանի ավազանին, պետք է շահագործվի»:

Շարունակությունը՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ