21  08  2019

Քաղաքական համակարգի ավերված պատկերը ստանում է իր կոնտուրները. կարծիք

Քաղաքական համակարգի ավերված պատկերը ստանում է իր կոնտուրները. կարծիք

«Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Մի քանի ամիս առաջ ,երբ մեր հերթական երկար «քաղ-անալիզ-planning -վեճերից» մեկի ընթացքում ասում էի ,որ շուտով մի քաղաքական իրավիճակ է ձևավորվելու ,որ ստիպված Փաշինյանը`«իր իսկ հեղափոխական բազմակենտրոն և բազմաշահ պլատֆորմից» քիչ թե շատ պաշտպանվելու կարիք է ունենալու` հենց այս ձևավորվող իրավիճակը նկատի ունեի:

Սակայն սա դեռ պաշտպանվելու իրավիճակը չէ և չգիտեմ էլ կստացվի նրա մոտ դա անել՞ թե ոչ, իսկ իր «կարծես թիմակիցները » կմտածեն արժի՞ պաշտպանել թե ոչ և կարծես «ոչը» գերակայող է լինելու հատկապես երկրորդ ռաունդում` «Ստամբուլյան կոնվենցիա»:

Երկրի ողջ քաղաքական համակարգի ավերված և ոչ օրգանական պատկերը ստանում է իր կոնտուրները:

Ես դա ցավով եմ նշում և ցավում եմ ,որ շուրջ մեկ ու կես տարի բոլոր մասնագիտական, փորձագիտական հորդորները և թեկուզ սուր քաղաքական գնահատականները չընդունվեցին ի գիտություն և հետևություններ չարվեցին: Ինչևէ կարող եմ համարել, որ քիչ թե շատ օգնել եմ հայրենի իշխանություններին:

Այլևս կարելի է փաստել, որ ըստ էության ոչ մի քաղաքական օրակարգ`(չթվարկեմ դրանք հայտնի են), ոչ մասնագիտորեն,ոչ քաղաքականապես հասուն և ապագային միտված չեն եղել,այլ ընդհամենը բավարարել են ընթացիկ քաղաքական և հասարակական կոնյուկտուրայի ժամանակավոր անհիմն և ոչ պետականակենտրոն շահերը և բնականաբար արդյունքում ձախողվել են: Այլևս կարելի է փաստել, որ իշխանությունների քաղաքական որակը շատ ցածր է և առաջիկայում դա շատ ավելի առերևույթ է դառնալու:

Ամենաթարմ և ցցուն ապացույցներից մեկը դա նույն «Ամուլսարյան մարտահրավերն էր», որը իշխանությունը ուղղակի տապալեց չկարողանալով ճիշտ աշխատել շահախնդիր խմբերի հետ:

Իշխանություն կրելը նախ և առաջ ենթադրում է բազմաբովանդակ և բազմաշերտ և ոչ միշտ թափանցիկ ԱՇԽԱՏԱՆՔ` այլ ոչ «live շփում»,որտեղ դու նորից մոնիպուլացնում և խաղում ես ընտրազանգվածիդ հետ:Հեղափոխական պլատֆորմի այլևս չգոյության ինդիկատորները մեծ թափ են հավաքում,ինչը անխուսափելի էր և օրինաչափ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ