20 08 2019

Նիկոլը, կորցնելով լեգիտիմությունը, համակարգը լուրջ վտանգի մեջ է դրել․ քաղաքագետ

Նիկոլը, կորցնելով լեգիտիմությունը, համակարգը լուրջ վտանգի մեջ է դրել․ քաղաքագետ

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է․

«Վտանգավոր փուլ ենք մտնում։ Քաղաքական դաշտի ԱՆՎԵՐԱՊԱՀ փլուզումը լուրջ խնդիրների առաջ է մեզ դրել։ Փաստորեն, միակ լեգիտիմ մարմինը Նիկոլ Փաշինյանի մարմինն է, որի վրա կառուցվել են խորհրդարանն ու կառավարությունը։

Նիկոլի փլուզումը լուրջ խնդիրների առջև է կանգնեցնում երկիրը, որը կարող է քաոս և տարերային իրավիճակներ ստեղծել։ Դա ամենավատ սցենարն է։

Սա նկատի ունենալով էի ժամանակին բազմիցս ասում, որ նախ․

- «հեղափոխությունից» հետո պետք էր ոչ կուսակցական ժամանակավոր կառավարություն ստեղծել և մի շարք օրենսդրական փոփոխություններից հետո միայն խորհրդարանական ընտրություններ անցկացնել,

- դա չանելուց հետո առաջարկում էի, որ ընտրությունները պետք էր այս տարվա մայիսին անցկացնել, այլ ոչ թե անցած տարվա դեկտեմբերին, որպեսզի ԱԺ-ն լիներ ոչ թե կոճակ սեղմողների ու հիմնականում անդեմ մարդկանց խորհրդարան, այլ լիներ ավելի բազմադեմ ու բազմագույն մարմին, որտեղ հնարավոր լիներ հարցեր քննարկել, որպեսզի քաղաքական դեբատների տեղը փողոցը չդառնար։ Մեկ անձի լեգիտիմություն վրա հենվող կառավարման համակարգը շատ խոցելի է։

Հիմա ունենք այն, ինչ որ ունենք։ Այդ մեկ անձը, կորցնելով իր լեգիտիմությունը, երկրի կառավարման համակարգը լուրջ վտանգի մեջ է դրել։

Այսօր մեր հիմնական խնդիրն այդ ամենավատ սցենարը կանգնեցնելն է։ Նիկոլը մեզ դեռ պետք է անցման շրջանը հնարավորինս անցնցում անցկացնելու համար։ Այդ առումով Նիկոլին պետք է պաշտպանել, սակայն նա նույնպես պետք է հասկանա ու աջակցի իր հեռանալը սահուն և անցնցում կերպով կազմակերպելու համար, ինչի համար պետք է հստակ քայլերի հաջորդականություն ունենալ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ