20  08  2019

Սուտի շուխուրներ են. Սարոյանը՝ Սերժ Սարգսյանի ձերբակալության լուրերի մասին



«Մի տարի է անցել, մենք դեռ պետք է փորձենք երկրի մթնոլորտը դզենք, էս կռիվները, իրար սարքելը.. Մեկ էլ կսկսեն անկապ խոսալ՝ Պիպոն ու Սեյրանն իրար հետ լավ չեն, Կիկոն ու Պիպոն իրար հետ լավ չեն: Առանց հասկանալու խոսում են: Իհարկե իրար հետ լավ ենք, Պիպոյի ամենամոտիկ ընգերները, որ էսօր առավոտից գիշեր իրար հետ են, 4-5 հոգի են, էդ 5-ն էլ իմ տղա Աշոտն ու բաջանաղներն են»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախկին պատգամավոր Սեյրան Սարոյանը:

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի հնարավոր ձերբակալության լուրերին, Սարոյանը նկատեց.«Սուտի շուխուրներ են, մեկին բռնեցինք, ինչ հասկացանք, որ երկրորդին էլ բռնենք, չեմ հավատում, որ նման բան լինի»:

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ