19  08  2019

Վիտալի Բալասանյանին չկարողացան, հիմա փորձում են Օգանովսկուն ոչնչացնել. Վ. Հովհաննիսյան



«Նիկոլ Փաշինյանը սիստեմատիկ կերպով, հատ առ հատ իրականացնում է պաշտպանական բոլոր ռեսուրսների ոչնչացան ծրագիր: Երբ մոլագար հայացքով հայոց բանակի սպաներին մկներ էր անվանում, նա ոչնչացնում էր հայոց բանակի սպաների բարձր հեղինակությունը: Դու ստախոս ես, Նիկոլ Փաշինյան, ցույց տուր, ապացուցիր, որ հայոց բանակի գեներալներից մեկը բանակից ինչ-որ բան է գողացել: Այսօր կենցաղային շոու են սարքում»,- լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Վոլոդյա Հովհաննիսյանը:

Բանախոսն այն կարծիքին է, որ վարչապետը կատարում է որշակի քայլեր, որոնք միտված են բանակի մարտական պատրաստվածությունը ոչնչացնելուն:

«Փաշինյանը պրիմիտիվ քայլերով ոչնչացնում է բանակի մարտական պատրաստվածությունը: Ճաշի համար նախատեսված ժամանակը Նիկոլ Փաշինյանը դարձրել է 9-10 ժամ, այնինչ մինչ այդ այն 1 ժամ 20 րոպե էր: Այդ 9-10 ժամում, եթե զինվորը պետք է հաց ուտի, այդ երբ է հասցնելու մարտական պատրաստվածություն անցնել»,- իր մտահոգությունը հայտնեց Վոլոդյա Հովհաննիսյանը:

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ