16  08  2019

Ռոբերտ Քոչարյանի աջակիցները նամակ փոխանցեցին ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին



Օգոստոսի 16-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները բողոքի ակցիա իրականացրեցին ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատան դիմաց։ Նրանք նամակ փոխանցեցին ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատան ներկայացուցչին: Նամակում անդրադարձել են Հայաստանում արդարադատության և իրավական ոլորտում տիրող իրավիճակին և ակնկալում են Եվրոպական կառույցների, այդ թվում նաև Գերմանիայի դեսպանատան գնահատականը:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները նմանատիպ նամակ էին հանձնել նաև Բարձրագույն դատական խորհրդին և Եվրոմիության ղեկավարին:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ