16 08 2019

Թիվ 1 աներձագ Հրաչյա Հակոբյանը լուրջ «պատմության» մեջ ա. Գարեգին Պետրոսյան

Թիվ 1 աներձագ Հրաչյա Հակոբյանը լուրջ «պատմության» մեջ ա. Գարեգին Պետրոսյան

Գարեգին Պետրոսյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ 

«Թիվ 1 աներձագ Հրաչյա Հակոբյանը ոնց-որ թե «պատմության» մեջ ա` լուրջ պատմության: Իհարկե ինքը կհերքի,թե նման բան կա, կասի կեղծիք է ու սարքած: Գուցե հավաստիացնի, թե ինքն անգլերեն գրել չգիտի, իսկ «Բաց հասարակության» գլոբալ օպերացիաների տնօրեն Գրեյգ Թեյլորն էլ հայերեն չգիտի, բայց այդ ամենը կլինի միայն զավեշտալի: Եվ միայն այն դեպքում, երբ ներկայացնի իրական հակափաստարկներ` պարզաբանելով «բանսարկության» սխեման և դերակատարներին, կարող ենք խոսել նրա անմեղության մասին:

Համադաշինքակից Միքայել Զոլյանի հայտնի թրեյնինգը, որը բացահայտեց Մ. Սիմոնյանը, «Իմ Քայլը» համակիրների ֆեյսբուքյան էջում տեղադրված հրճվանքը` Ռուսաստանում ընթացող բողոքի զանգվածային ցույցերի կապակցությամբ և այլն, տպավորություն են առաջացնում, որ թավշյա խմորը դեռ շատ ջուր է քաշելու: «Քաշելու է ու քաշվի» Իսկ քաշվելուց էլ լավ ա քաշվելու...»

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ