15  08  2019

ԱԺ-ում պաշտոններից ազատած բոլոր դեպքերն ապօրինի են․ Արսեն Բաբայան

ԱԺ-ում պաշտոններից ազատած բոլոր դեպքերն ապօրինի են․ Արսեն Բաբայան

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Խորությամբ և ամբողջությամբ ուսումնասիրելով ԱԺ աշխատակազմում օգոստոսին իրականացված կադրային ջարդը վստահաբար արձանագրում եմ.

1. հաստիքների կրճատման հետևանքով օգոստոս ամսին ԱԺ աշխատակազմից պաշտոններից ազատած, պետական ծառայողներին կադրերի ռեզերվ ուղարկած, առանց որևէ բացառության, ԲՈԼՈՐ դեպքերն ապօրինի են: Դրանք ենթակա են անհապաղ վերացման:

2. Փոփոխված կառուցվածքով փոփոխված ստորաբաժանումներում, առանց որևէ բացառության, ԲՈԼՈՐ նշանակումները, ժամկետային աշխատանքային պայմանագրերը, արտամրցութային և մրցութային նշանակումներն ապօրինի են: Դրանք ենթակա են անհապաղ վերացման:

3. Պատրաստ եմ քննարկման ֆորմատում սա ապացուցել ԱԺ-ն ներկայացնող ցանկացած իրավաբանի:

4. ԱԺ աշխատակազմում որևէ անձ, ով որևէ առնչություն է ունեցել այդ ապօրինություններին, ինչպես նաև որևէ անձ, ով իր պաշտոնից ելնելով չպետք է սա թույլ տար, պետք է կարգապահական տույժի կիրառմամբ անհապաղ ազատվի (վռնդվի) զբաղեցրած պաշտոնից:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ