14 08 2019

Սա կրկնակի ապօրինություն է․ Անդրանիկ Թևանյանը՝ վարչապետի գրառման մասին

Սա կրկնակի ապօրինություն է․ Անդրանիկ Թևանյանը՝ վարչապետի գրառման մասին

Անդրանիկ Թևանյանը գրում է․

«Այսօր հայտարարվել է, որ 2019 թվականի հունվար-հունիս ամիսներին պաշտոնապես գրանցված գործազուրկների միջին ամսական թվաքանակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 6.4%-ով: Սա վարչապետի հայտարարությունն է։ Աղբյուրը հայտնի չէ։ Համենայնդեպս պաշտոնապես հրապարակված նման տվյալ դեռ չկա։

Կան այս տարվա և նախորդ տարվա 1–ին եռամսյակների բացարձակ թվերն ու դրանց համեմատությունները։ Ըստ այդմ՝ 2018–ի 1–ին եռամսյակում գործազուրկ է եղել 237.6 հազար մարդ։ 2019–ի նույն ժամանակահատվածում գրանցվել է 253.6 հազար գործազուրկ։ Այսինքն՝ ունենք գործազրկության աճ՝ 16.000–ով կամ 6,7 տոկոսով։

Հիմա, փաստորեն, հունվար–հունիսի պատվեր է իջեցվում վիճկոմին, որպեսզի այն հեղափոխական գիտակցություն ցուցաբերի և տարվա կեսը փակի գործազրկության պատկերի դրական փոփոխությամբ։

Սա կրկնակի ապօրինություն է։ Ասել տվյալներ, որոնք դեռ չկան և տալ ցուցում, որի իրավունքը չունես»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ