13  08  2019

ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարը և ՀՀ վարչապետը հանդիպել են

ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարը և ՀՀ վարչապետը հանդիպել են

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում կայացած հանդիպմանը քննարկել են անվտանգության ոլորտում ռուս-հայկական համագործակցության ամրապնդման, ինչպես նաև սիրիացի ժողովրդին մարդասիրական օգնություն ցուցաբերելու և Սիրիայում խաղաղ կյանքը վերականգնելու հարցերը: Այս մասին ասված է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի աշխատակազմի  մամուլի ծառայության հաղորդագրության մեջ, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Նիկոլայ Պատրուշևը և Նիկոլ Փաշինյանը քննարկել են անվտանգության, տնտեսական և ներդրումային ոլորտում ռուս-հայկական համագործակցության ամրապնդման,  միջազգային կազմակերպություններում երկու երկրների փոխգործակցության հարցերը, ինչպես նաև միջազգային օրակարգի մի շարք արդիական խնդիրներ, մասնավորապես, սիրիական ժողովրդին  հումանիտար օգնության ցուցաբերման և Սիրիայում խաղաղ  կյանքի վերականգնման հարցերը», -ասվում  է հաղորդագրությունում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ