12 08 2019

Ո՛չ Նիկոլը, ո՛չ էլ իր թիմը որևէ աղերս չունեն Գյումրին զարգացնելու հետ․ կարծիք

Ո՛չ Նիկոլը, ո՛չ էլ իր թիմը որևէ աղերս չունեն Գյումրին զարգացնելու հետ․ կարծիք

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Գյումրին չի կարող մոռանալ իր թիկունքին կանգնած մարդկանց

Մարդ, ով մի քար չի դրել Գյումրին կառուցելու համար, մի ընտանիք չի փրկել կործանումից, այսօր վարչապետի բարձր պաշտոնը օգտագործելով՝ «հպարտ» քայլում է նույն Գյումրիում և սելֆիներ է անում:

Տպավորություն է, որ 88-ից հետո Փաշինյանի շնորհիվ է Գյումիին վերածնվել:

Ղեկավարին լրջացնում է համեստությունը, և պետք չ՝ մոռանալ այն անունները, որոնք կյանքեր են փրկել, բնակարաններ են կառուցել, աշխատատեղ են ստեղծել, պահել և զարգացրել են մեր հիասքանչ Գյումրին, որի հետ որևէ աղերս չունի ոչ Նիկոլը, ոչ էլ իր թիմը:

Պատմությունը չի կարելի ջնջել, այն չի ջնջվում»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ