11 08 2019

Խաբեբա, սաղ ազգիս խաբեցիր. գյումրեցի կինը՝ վարչապետին

Խաբեբա, սաղ ազգիս խաբեցիր. գյումրեցի կինը՝ վարչապետին

Գյումրիում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղիղ միացման ժամանակ միջադեպ տեղի ունեցավ: Գյումրեցի Մարիամ անունով մի կին մոտեցավ և վիրավորեց վարչապետին։

«Խաբեբա, խաբեցիր մեզ, սաղ ազգիս խաբեցիր, էդքան ժիր ես, ժրություն ունես, որ խաբեցիրա, հա: Սերժից ոչնչով չես տարբերվի, լավ դերասան կլինես, ուրիշ ոչինչ, ոչ մի փոփոխություն չկա, ըդպես ժպտալով մեզի ոչ մի բանի չես կրնա հասցնես»,- ասաց կինը Փաշինյանին։

Փաշինյանը թիկնապահերին կարգադրեց կնոջը չքաշքշել։ Նա քաղաքացուն ասաց, որ ամեն ինչ լավ կլինի, թող չհուսահատվի։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ