10  08  2019

Փաստաբանը մանիպուլացնում է․ փորձում են հարվածել գեներալին. Politik.am

Փաստաբանը մանիպուլացնում է․ փորձում են հարվածել գեներալին. Politik.am

Politik.am-ը գրում է․ «2008 թվականի մարտի 1-ի գործի մասով կեղծիքները շարունակվում են։ Կեղծիքների և մանիպուլիացիաների նոր ալիք սկսվեց բրիտանական «ԲիԲիՍի» լրատվականի հրապարակած հոդվածից հետո։

Հոդվածը, որը ամբողջությամբ հենված էր ենթադրությունների վրա, մեղադրում էր գեներալ Սամվել Կարապետյանին ժողովրդի դեմ գործող պատժիչ զինված խումբ ղեկավարելու մեջ։ Իհարկե, գեներալ Կարապետյանը փաստարկված ապացուցեց, որ բրիտանական լրատվականի նշված «փաստերը», որևէ աղերս չունեն իրականության հետ, բայց դա չխանգարեց իշխանության շահերը սապասարկող շրջանակներին շարունակել շահարկել չեղած փաստերը։

Ամենաակտիվը այս հարցում փաստաբան Սեդա Սաֆարյանն է։ Նա «Ֆակտոր» լրատվականի հետ զրույցում պնդել է, թե զինված խմբի 20 անդամներ համաձայնել են կրակել ժողովրդի վրա։ Սաֆարյանը իր խոսքում նշում է, որ զինված խմբի մասին ցուցմունքներ կան․«Ցուցմունքներ կան այն մասին, որ 60 հոգի խումբ է ունեցել եւ եւ էդ 60 հոգուն ասել է, հայտարարել է, որ եթե․․․ չի ասել կկրակեք ժողովրդի վրա, ասել է՝ եթե ստեղծվի իրավիճակ, որ պետք լինի կրակել ժողովրդի վրա, կկրակե՞ք։ 20 հոգին առանձնացել է, 40 հոգին ասել է՝ չէ, չենք կրակի ժողովրդի վրա եւ էդ 20 հոգին են հիմնականում էդ գործողությունների մասնակիցները»,-նկատում է փաստաբան Սեդա Սաֆարյանը։ 

Սեդա Սաֆարյանի հայտարարությունից կարճ ժամանակ անց վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմակից պատգամավորին պատկանող «ժողվուրդ» օրաթերթը հրապարակում է Սամվել Կարապետյանի ցուցմունքը, որից պարզ է դառնում, որ զինված խմբի մասին Սաֆարյանի պնդումը հենված է միայն քննիչի հարցի վրա։ Իսկ քննիչը քրեական գործի շրջանակում տարբեր հարցեր կարող է տալ, բայց դա դեռ չի ապացուցում, որ հարցի բովանդակությունը իրականություն է։  Այս կերպը իշխանությունները փորձում են մինչ դատական ակտը խարանել գեներալին, իսկ երբ հասնեն իրենց նպատակին դատական ակտի բովանդակությունը արդեն կարևոր չի լինի։ Բոլորը կհիշեն Սաֆարյանի և նրա նմանների քարոզչական տեքստերը։

Ակնհայտ է, որ նոր իշխանությունները փորձում են Սաֆարյանի բերանով «փչացնել» մարտական փառահեղ ճանապարհ անցած գենարալի։ Սա միանշանակ տեղավորվում է իշխանությունների վերջին մեկ տարվա վարած քաղաքականության տրամաբանության շրջանակում։

Հ․Գ․ Իշխանություններն ու իր քարոզիչները առաջին անգամ չեն այս կերպ վարվում։ Պետք է հիշել, որ շաբաթներ առաջ չեղած փաստերի հիման վրա մեղադրում էին ոստիկանության գնդապետ Գեղամ Պետրոսյանին քաղաքացի Զաքար Հովհաննիսյանին սպանելու մեջ։ Իսկ օրերս պարզվեց, որ ՀՔԾ-ն բավարար փաստեր չունի և Գեղամ Պետրոսյանի խափանման միջոցը փոխվեց։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ