08 08 2019

ՌԴ նորագույն անօդաչուի առաջին թռիչքը․ տեսանյութ



ՌԴ պաշտպանության նախարարությունը հրապարակել է «Օխոտնիկ» նորագույն անօդաչու թռչող սարքի առաջին թռիչքի կադրերը։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

Տեսանյութում անօդաչու սարքը տարբեր հնարքներ է ցուցադրում երկնքում, որից հետո վայրէջք է կատարում:

Նորագույն ԱԹՍ-ն պետք է դառնա ՌԴ բանակում հարվածային գործառույթներով  1-ին մարտական ծանր թռչող սարքը։ Այն կառուցվել է հատուկ նյութերի կիրառմամբ, որոնք այն անտեսանելի են դարձնում հայտնաբերման ռադիոլոկացիոն մեթոդների համար:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ