07  08  2019

Ֆեյսբուքյան օգտատերերը ծաղրում են Փաշինյանին՝ իր իսկ էջում

Ֆեյսբուքյան օգտատերերը ծաղրում են Փաշինյանին՝ իր իսկ էջում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում խոստացել է, թե ինչպիսին է լինելու Հայաստանը 31 տարի հետո։

«Մինչև 2050 թ. պետք է կարողանանք լուծել հետևյալ խնդիրները. Հայաստանի բնակչությունը հասցնել առնվազն 5 մլն մարդու, ստեղծել 1 մլն 500 հազար աշխատատեղ, լուծել 2 մլն 500 հազար մարդու զբաղվածության հարց և վերացնել աղքատությունը, Հայաստանը դարձնել արդյունաբերական երկիր, 15-ապատկել Հայաստանի ՀՆԱ-ն, ունենալ 10 մլրդ դոլար արժեքը գերազանցող առնվազն 5 հայկական տեխնոլոգիական ընկերություն և 10 հազար աշխատող ստարտափ, 7-ապատկել միջին աշխատավարձը, բանակի մարտունակության ցուցանիշով տեղ զբաղեցնել աշխարհի առաջատար երկրների առնվազն 20-յակում, ունենալ աշխարհի 10 ամենաարդյունավետ հետախուզական ծառայություններից մեկը, ապահովել առողջապահական ծառայությունների 100 տոկոսանոց հասանելիություն և առողջապահության ֆինանսավորումը 20-ապատկել, կրթությունը դարձնել ազգային ապրելակերպ, կրթության և գիտության ֆինանսավորումը 20-ապատկել, Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը հասցնել 15 մլն-ի, Հայաստանի ֆուտբոլի հավաքականը դարձնել Եվրոպայի և/կամ աշխարհի առաջնության մեդալակիր, նվաճել 25 օլիմպիական ոսկե մեդալ և շախմատի աշխարհի անհատական չեմպիոնի կոչումը»,- գրել է Նիկոլ Փաշինյանը, գրածն էլ կարդացել օգոստոսի 5-ին՝ Ստեփանակերտի հանրահավաքում։

Մասնագիտական շրջանակները քննադատեցին այս ուղենշումները։ Ուշագրավ է, որ Փաշինյանի գրառման տակ հարյուրավոր մեկնաբանությունների մեծ մասը քննադատություն է ու ծաղր։ Գրառումն օգտատերերը համարում են անհեթեթություն, վարչապետին՝ անհույս երազող։

Ստորև ներկայացնում ենք օգտատերերի որոշ արձագանքներ, որոնք տեղադրված են վարչապետի ֆեյսբուքյան գրառման տակ՝ մեկնաբանություններում։

«Ես երդվել եմ բոլոր Սրբերով, որ իմ յուրաքանյուր ընկերոջ 120 ամյակին նվիրելու եմ այդ պահի ամենաթանկարժեք մեքենան, եթե ես ողջ լինեմ այդ ժամանակ, ու եթե չկատարեմ իմ խոստումը, թող Աստված ինձ պատժի»։

«Դուք այսօրվա մասին գոնե խոսեք, քանի մենք ապրում ենք ու տեսնում, որ իրականում դեռ հետ ենք գնում: Հա, երեվի հետ եք գնում, որ թափ առնեք բարձր թռիչքի համար՝ դեպի 2050 թվականը: Ո՞վ գիտի, մեկ էլ տեսար.... »։

«Իմ կարծիքովս, համեստ թիւեր են, շատ աւելին կրնաս ընել: Ծով ունենալու մասին ալ մտածէ (Սևանէն զատ): Կրնանք Չինաստանի հետ սահման ալ ունենալ: Զանգահարէ և կրնամ օգտակար դառնալ»:

«Արի բուժենք քեզ, Փաշինյան, սենց գնաց` դու հայ գիտնականներին կստիպես անմահության էլիկսիր սարքել քեզ համար»։

«Մյունխաուզենին տվեցիր անցար: Մարդ է՞լ նման բարձր պաշտոնում նման անհեթեթություներ դուրս տա»:

«Քո սիրելի գոմիկների շնորհիվ դու 10 միլիոնի էլ կհասցնես, դե դու Կոպերֆիլդ ես դառել։ Հեսա կարողա նենց անես որ եկող տարին միանգամից 2050 թիվը լինի այ неудачник»։

 «Խնդրում եմ 5 տարվա կտրվածքով շարադրեք ձեր անելիքները, թե չէ սենց՝ էշ մի սատկի գարուն կգա.... »։

«Կազմակերպել միջգալակտիկական օլիմպիական խաղեր։ Սատուռն մոլորակից ներգրավվել բազմատրիլիոնանոց ներդրումներ։ Հայաստանը դարձնել գերտերություն, ԱՄՆ-ին ու Չինաստանին էլ՝ հարկատու»։

«Բան չմնաց, դժվարը դեմի 30 տարին է»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ