07  08  2019

Բյուջեն քո համար անքաղ բոստա՞ն է, մնալու է կոկորդիդ․նախկին թաղապետը՝ Մարությանին

Բյուջեն քո համար անքաղ բոստա՞ն է, մնալու է կոկորդիդ․նախկին թաղապետը՝ Մարությանին

Դավթաշեն համայնքի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանն անդրադարձել է աղբահանության խնդրին։ Ֆեյսբուքյան էջում նա գրում է․ 

«Ճիշտ է, որ քաղաքապետն ասում է՝ «Սանիթեք»-ը ներդրումներ չի անում։ Թող բացարձակ տպավորություն չլինի, թե այդ ընկերության փաստաբանն եմ, ես «Սանիթեք»-ին նայում եմ որպես միջազգային ներդրող, և այդուհանդերձ ե՞րբվանից և ինչո՞ւ «Սանիթեք»-ը դադարեցրեց ներդրումները։

Հիշեցնեմ՝ անցյալ տարի Հայկ Մարությանի քարոզարշավի ժամանակվանից, երբ վերջինս իր բոլոր ելույթներում հայտարարում էր, որ ետ է վերցնելու այդ գործառույթը տվյալ ընկերությունից։ Որ մի ընկերությունը կշարունակեր գումար ներդնել՝ չիմանալով իր ճակատագիրը։

Եվ թող քաղաքապետը չմոլորեցնի երևանցիներին, իբր թե քաղաքապետարանը ամեն կերպ փորձել է օգնել «Սանիթեք»-ին, ուղղակի ստում է, հնարավոր բոլոր միջոցներով խանգարել է, դրա վառ ապացույցը վերոհիշյալ իր ելույթները քարոզարշավի ընթացքում։ Ինչևէ, ունենք աղբահանության խնդիր, և այն լուծել է պետք։ Ինչպե՞ս է քաղաքային այս իշխանությունն ուզում լուծել. նոր համայնքային ընկերություն է հիմնում, արդեն գրեթե 3.5 միլիոն դոլար մեր բյուջեից ծախսել է, բացի դա էլ տարեկան 2 մլրդ. դրամ հատկացրել է այդ ընկերությանը, հիմա էլ ևս 1.7 մլրդ դրամ, որի մի մասը մանկապարտեզների վերանորոգման բյուջեից։ (Հլը մի հարցնող լինի էդ վերանորոգման մրցույթները ինչո՞ւ մինչև հիմա չի եղել, որ դեռ էդ փողը տեղում է):

Որ ժամանակին ասում էի սա երևանցիների հաշվին է լինելու, էն ո՞վ էր քրքրվելով համոզում, որ չէ՛։ Հիմա էլ ասում եմ սա ՉԻ՛ արդարացնելու, ունենալու ենք ժամանակավոր արդյունք։ Այսօր էլ ասում է հիմա համայնքը կանի, հետո, երբ իրավիճակը կկայունանա, նոր կմտածենք այլ օպերատոր ներգրավելու մասին։

Դե լավ է ընկեր, բա էդ առածդ մեքենաները ի՞նչ ես անելու, թե Երևանի բյուջեն քո համար «անքաղ բոստան է»՝ հիմա պաշտոնավարումդ մի քանի ամիս երկարացնելու համար մի քանի միլիարդ ծախսես, հետո էլ «Երևանի հերն էլ անիծած, երևանցիների է՞լ»։ Մնալու է կոկորդիդ!!!»,-  գրել է Բաղդասարյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ