02  08  2019

Աղբի մասով Սանիթեքին եք մեղադրում, բա շների մասով ո՞ւմ եք մեղադրելու․ Մարուքյան

Աղբի մասով Սանիթեքին եք մեղադրում, բա շների մասով ո՞ւմ եք մեղադրելու․ Մարուքյան

ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Սիրելի՛ Երևանի քաղաքապետարան,

Թախանձագին խնդրում եմ, որ զբաղվեք այս խնդիրներով.

Այսօր ընկերս մի տեսանյութ ուղարկեց, թե ինչպես է շների մի կազմակերպված խումբ մեքենայի վրայից պետհամարանիշը պոկում ու գողանում տանում: Այս նույն շները նաև մեր քաղաքացիների վրա են հարձակվում և երևի սնվում Երևանում այդպես էլ չհավաքվող աղբով: Եթե աղբի մասով Սանիթեքին եք մեղադրում, բա շների մասով ո՞ւմ եք մեղադրելու»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ