31 07 2019

Նիկոլ Փաշինյանին բանտում «պեռաշկի առնող» էլ չի լինի

Նիկոլ Փաշինյանին բանտում «պեռաշկի առնող» էլ չի լինի

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.  

Նիկոլ Փաշինյանն անցնում է լկտիության սահմանագիծը

ՀՀ Վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն այսօր հերթական անգամ ամբողջությամբ ի ցույց է դրել իր մարդկային տեսակն ու մակարդակը: Մասնավորապես,  Փաշինյանը գրում է` «Այ էստեղ՝ մեզ ուղղված քլնգոցը խիստ տեղին է, որ սրանց ձեռքը դեռ էնքան փող կա, որ բացի պեռաշկիից ուրիշ բան էլ կարող են առնել. այդ թվում լրագրող ու ցուցարար»:  Փաստորեն, հասանք էն կետին, որտեղ Փաշինյանն ինքն իրեն աստված է հռչակել ու արդեն մարդկանց «պեռաշկի ԱՌՆԵԼՈՒ» թույլտվությունն ու ողորմությունն է իրեն վերապահել: Նիկոլը չգիտի, Նիկոլը չի պատկերացնում, որ իշխանափոխությունից հետո իրեն Երևան քրեակատարողական հիմնարկում անգամ էդ «պեռաշկի ԱՌՆՈՂԸ» չի լինելու ու էս լկտիությամբ կարողա անգամ Երևան ՔԿՀ չհասնի, այլ հենց փողոցում ինքնադատաստանի արժանանա: 
Հ.Գ. Սենց լկտիանալ ու հղփանալ էսքան կարճ ժամանակահատվածում... Ճիշտ են ասում էլի, գեղցուն ինչքան էլ եփես, մեկ ա` ականջները հում ա մնալու:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ