31 07 2019

Ողջ հայությունը կգիտակցի՝ ինչ հետապնդման է ենթարկվել ազգի հերոսներից մեկը․կարծիք

Ողջ հայությունը կգիտակցի՝ ինչ հետապնդման է ենթարկվել ազգի հերոսներից մեկը․կարծիք

Արթուր Թովմասյանը գրում է․

«Մի քանի օր առաջ լրացավ Արցախի 1-ին, Հայաստանի 2-րդ Նախագահ, Արցախի հերոս Ռոբերտ Քոչարյանի հանդեպ քաղաքական հետապնդման մեկ տարին։ 

«Ղեկավարի համար վախկոտությունը մի քիչ վտանգավոր կատեգորիա է: Թիկունքում զգում ես, որ կա մի ժողովուրդ, չափազանց հետաքրքիր պատմություն ունեցող ժողովուրդ: Կա մի երկիր, որը ծավալով մեծ չէ, բայց հոգևոր արժեքների առումով և բովանդակությամբ հզոր է:»Ռոբերտ Քոչարյան:

Սա ուժեղ մարդու, իրական ղեկավարի, երկրի համար մտահոգ մարդու խոսք է: Մարդ, ով եղել է պատերազմ հաղթող Նախագահ Արցախում, եղել է Նախագահ Հայաստանում, ում նախագահության ընթացքում տարիներ շարունակ Հայաստանում շատ լուրջ տնտեսական աճ է գրանցվել, հասարակությունն այդ տարիներին արտաքին անվտանգության հարցերով որեւէ անհանգստություն չի ունեցել:

Մեկ բան ինձ համար հստակ է. Նախագահ Քոչարյանը այն մարդն է, ում ղեկավարման օրոք մեր հայրենիքը ունեցել է անթիվ հաջողություններ, որոնց մեջ, անշուշտ, առանձնանում է Արցախյան հերոսամարտը։ Կասկած չունեմ, որ ժամանակը ամեն ինչ իր տեղը կդնի, և մեր հանրությանը հայտնի կդառնան այս քրեական գործի բոլոր մանրամասները։ Կասկած չունեմ նաև, որ բոլոր մանրամասներին ծանոթանալուց հետո ողջ հայությունը կգիտակցի, թե ինչ հետապնդման է ենթարկվել մեր ազգի Հերոսներից մեկը։

Ուրեմն պարզ է, որ նա պետք է ենթարկվեր ճմշման հզոր ալիքի մի մարդու կողմից, ով ապաշնորհ է, ով չի կարողանում տնտեսություն բարձրացնել, ով սեպեր է խրում և՛ արտաքին քաղաքական գործընկերների հետ հարաբերություններում, և՛ Արցախի ու Հայաստանի միջև, և, ի վերջո մարդ , ով պարզապես հասարակ դասալիք է, ու չունի որևէ պատկերացում բանակի ու ռազմական գործի մասին:

Եվ մի կարևոր փաստ էլ. մարդ, ով պարզունակ հիշաչար է, ու տառապում է վրեժխնդրության մոլուցքով:

Հ.Գ. Պարոն Նախագահը արժանի չէ նման վերաբերմունքի և անթույլատրելի է նման վերաբերմունքը: ԵՎ ես կարծում եմ որ մեր հասարակությունը և արդարադատությունը պետք է ամեն ինչ անի որ վերականգնի նրա բարի համբավը և իրավունքները:

Նախագահ Ռ. Քոչարյանը, քաղաքական բանտարկյալ է:

Հ.Գ.Գ. Ես հող հանձնող չեմ, ես հող գրավող եմ: Ռոբերտ Քոչարյան»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ