«Ինձ համար գաղտնիք չի եղել 2018 թվականի ապրիլից, որ դա Լևոն Տեր-Պետրոսյանի խաղն է»,- լրագրողների հետ զրույցում ասել է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը:
Ըստ Շաքարյանցի Նիկոլ Փաշինյանը քաղաքական անձ է դարձել 2008թ.-ից, իսկ մինչ այդ քաղաքական պատվերով հոդվածագիր է եղել:
Խոսելով Ռոբերտ Քոչարյանի գործի մասին քաղաքագետը նշեց ասաց, որ ՀՀ երկրորդ նախագահը՝ որպես նախկին նախագահ, և ինչպես բոլոր նախագահները, ենթակա չէ քրեական պատասխանատվության. «Ինչը որ գործում է Լևոն Տեր-Պետրոսյանի առումով, նույնը գործում է բոլոր մյուս նախագահների առումով, կամ եթե չի գործում, ուրեմն Լևոն Տեր-Պետրոսյանից սկսենք. նորից սկսենք հետաքննել Համբարձում Ղանդիլյանի սպանությունը, Համբարձում Գալստյանի սպանությունը… շատ դեպքեր կարող եմ թվարկել, որտեղ Լևոնի իշխանության մատը խառն է, բայց Լևոնին հանգիստ են թողնում. էդ դեպքում, բոլոր երեք նախագահները պետք է հանգիստ քնեն իրենց տներում, ոչ թե ընտրովի …դրանք դատարկ անապացույց մեղադրանքներ են»:
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը