25 07 2019

Մամեդյարովի հետ հանդիպումները շարունակական են. Մնացականյան

Մամեդյարովի հետ հանդիպումները շարունակական են. Մնացականյան

Մենք այս տարվա մեջ բավական աշխատել ենք, և հանդիպումները շարունակական են։ Այս մասին Վրաստանում վիրահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նշել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով իր և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ առաջիկա հնարավոր հանդիպմանը:

«Մի բան կա, որ մենք շատ հետևողական ենք, և մենք հանդիպման մասին հայտարարում ենք համաձայնեցված կարգով և այստեղ մենք հավատարիմ ենք այդ մոտեցմանը»,- ասել է նախարար Մնացականյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ