23 07 2019

Ենթադրյալ չարաշահումների մասին մեր իրավապահները նո՞ր իմացան. Հայկ Ալումյան

Ենթադրյալ չարաշահումների մասին մեր իրավապահները նո՞ր իմացան. Հայկ Ալումյան

Փաստաբան Հայկ Ալումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 «Հարցեր, հարցեր ու էլի նորանոր հարցեր են առաջանում: Նիկոլ Փաշինյանը ուղիղ տեքստով ասաց, որ չի ուզում Հրայր Թովմասյանին տեսնել ՍԴ նախագահի պաշտոնում: Հրայր Թովմասյանը չնահանջեց: Որից հետո համացանցում սկսեցին հայտնվել տեղեկություններ Հրայր Թովմասյանին, իր նախկին [ենթադրյալ] չարաշահումների համար, մոտ ժամանակներում սպասվող քրեական պատասխանատվության մասին: Հարց է առաջանում. այդ [ենթադրյալ] չարաշահումների մասին մեր իրավապահները նո՞ր իմացան: 

1. Եթե այդպես է, ուրեմն ստացվում է, որ Հրայր Թովմասյանի անցյալը <<փորփրելու>> հրահանգը ուղղակիորեն կապված է եղել Վարչապետին նրա չենթարկվելու հետ: Ստացվում է, որ [եթե այդ չարաշահումները իրականում եղել են] չարաշահումները մնալու էին չբացահայտված, եթե Հ.Թովմասյանը հնազանդ պահեր իրեն Վարչապետի հանդեպ:

2. Մյուս տարբերակը. եթե այդ [ենթադրյալ] չարաշահումների մասին մեր իրավապահները մինչև այդ տեղյակ էին, բայց ընթացք տվեցին միայն այն ժամանակ, երբ Հ.Թովմասյանը հանդգնեց հակաճառել Վարչապետին: Դա էլ ավելի վատ ախտանիշ է. ստացվում է, որ Վարչապետը և իրավապահները գիտեն մեր պաշտոնյաների ենթադրյալ հանցագործությունների մասին, սակայն ընթացք չեն տալիս այդ տեղեկություններին, քանի դեռ այդ պաշտոնյան հնազանդ ենթարկվում է գործադիրին: 

Երրորդ տարբերակ պարզապես չկա: Իսկ առկա երկու տարբերակից որն է վատը, իսկ որը՝ ավելի վատը՝ չեմ կարող հստակորեն ասել: Իմ կարծիքով, երկուսից էլ գարշահոտ է գալիս»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ