22  07  2019

Հ1-ը չի անդրադարձել ՍԴ նախագահի հարցազրույցին․ Մեդիա պաշտպան

Հ1-ը չի անդրադարձել ՍԴ նախագահի հարցազրույցին․ Մեդիա պաշտպան

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը գրում է․ «Հանրային հեռուստաընկերության հուլիսի 20-ի՝ շաբաթօրյա լուրերի գլխավոր թողարկմանը, անդրադարձ չկար սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի «Թերթ էյ էմ»-ին տված նախորդ օրվա ծավալուն հարցազրույցին։ Լուրերի թողարկման ընթացքում միայն տաղավար հրավիրված հյուրին հարցեր ուղղելիս, լուրերի մեկնաբանը հպանցիկ նշեց, որ Հրայր Թովմասյանի համար վարչապետ Փաշինյանի «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում արված հայտարարությունները մոտ էին վիրավորականին։

Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին էր խոսում քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։ Լուրերի թողարկան վարողները հարցերում հավասարակշռությունն, իհարկե, պահում էին։ Հյուրից հետո, թողարկումը շարունակվեց ռեպորտաժով՝ Վենետիկի հանձնաժողովի 119-րդ նստաշրջանի տեքստին առչվող․ լրագրողն անդրադառնում էր ՍԴ շուրջ ստեղված իրավիճակին՝ ներկայացնելով դեպքերի ժամանակագրությունը՝ դատարանների արգելափակում, Վահե Գրիգորյանի հայտարարություն, Նիկոլ Փաշինյանի ծավալուն հարցազրույց «Ազատության»-ը, բայց ոչ մի բառ Հրայր Թովմասյանի ծրագրային հարցազրույցին, որտեղ նա մեկնաբանում է ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակն ու հավասարակշռված պատասխաններ տալիս Փաշինյանի ՍԴ-ի ու դատավորների հասցեին հնչած վիրավորական մեկնաբանություններին։

«Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում Հանրային հեռուստաընկերությանը դադարեցնել միակողմանի լրատվություն ներկայացնել, հիշել իր առաքելությունը՝ ծառայել հանրությանը, ոչ թե վերածվել իշխանական քարոզչամեքենայի»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ