22 07 2019

Պետության մենաշնորհի մեջ մի խումբ մարդիկ իրենց փայն ունեն. Տիգրան Քոչարյան



«Ինձ համար անհասկանալի էր՝ ինչու ՊՊԾ զինված գրավման փորձը չոարկվեց որպես ահաբեկչություն, դա նախորդ իշխանությունների թուլությունն էր կամ էլ ստրատեգիական քայլ էր հերթական շախմատային քայլում, ինձ համար անհսականլի է, որ այդ զինված խմբավորման անդամների մեծամասնությունը ազատության մեջ են, ինձ համար անհասկանալի է ԲՀԿ-ի անդամները ինչու են գարանտ կանգնել նրանց համար»,- լրագրողների հետ զրույցում ասաց մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը:

Մեդիափորձագետը նշեց, որ կան մենաշնորհներ որոնք պատկանում են միայն պետությունը. «Պետությունը կարող է կրակել, ծեծել, ֆիզիկական ուժ կիրառել և որևէ այլ մարդու դա արգելված է, ստացվում է պետության մենաշնորհի մեջ մի խումբ մարդիկ իրենց փայն ունեն, իրենք կարող են կրակել, սպանել և հետո զբաղվել քաղաքականությամբ»,- ասաց Քոչարյանը:

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ