20 07 2019

Փաշինյանը տանկ, երևի, տեսած չկա, բայց թրթուրի տակ ճզմված մարդ էլ չի տեսել. փաստաբան



«Եթե պարոն Փաշինյանն իրոք կարծում է, որ մարտի 1-ին տանկեր են դուրս եկել և թրթուրների տակ մարդկանց են ճզմել, պարոն Փաշինյանը տանկ երևի տեսած չկա, բայց տեղյակ է, որ  թրթուրի տակ ճզմված մարդ չի եղել»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը՝ անդրադառնալով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն արտահայտությունը, թե եթե Քոչարյանը քաղբանտարկյալ է, ապա ինքն էլ կարող է տանկեր դուրս բերել և թրթուրների տակ ճզմել ընդդիմադիր դրսևորումները:

Անդրադառնալով այն դիտարկմանը, թե նման արտահայտություններ Փաշինյանը մեկ անգամ էլ էր արել, սակայն դատարանում հրաժարվեց իր խոսքերից, Ալումյանը նկատեց.«Մենք աշխատում ենք նման հարցերի շուրջ բանավեճի չբռնվել Փաշինյանի հետ, քանի որ հիշում եք անցած անգամ, երբ մենք դիմեցինք դատարան, նա հրաժարվեց իր խոսքերից՝ ասելով, թե Քոչարյանին նկատի չի ունեցել: Դրա համար այս դեպքում ևս, եթե անմեղության կանխավարկածի խախտման հետ կապված դատի տանք, ապա գիտենք, թե ինչպես կվերջանա այս պատմությունը»:

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ